Հասարակական

Տարբեր գործիքներ են կիրառվում հեռավար կրթության ոլորտում ներառականությունն ապահովելու համար

1 րոպեի ընթերցում

Տարբեր գործիքներ են կիրառվում հեռավար կրթության ոլորտում ներառականությունն ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարությունը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար հեռավար կրթության արդյունավետություն ապահովելու որոշ գործիքներ է կիրառում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Հեռավար ուսուցման մեջ ներգրավելու տեսանկյունից խնդիրներ ունեն նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք զգացող երեխաները: Այս ընթացքում փորձել ենք հնարավորինս կարգավորել հարցը, մեր ռեսուրսներն օգտագործելով՝ անել առավելագույնը»,-նշեց նա::

Անդրեասյանի խոսքով՝ այս հարցում կարևոր է խոսող գրքերի շրջանառումը, տեսադասերի ընթացքում ժեստերի լեզվի թարգմանիչների ներգրավումը, ինչը տեխնիկական որոշ բարադություններ է առաջացրել: «Չնայած խնդիրներին՝ հնարավոր դարձավ ԿԳՄՍ-ի «YouTube»-ի ալիքում ներկայացվող տեսադասերը կազմակերպել ժեստերի լեզվի թարգմանությամբ»,-ասաց Անդրեասյանը:

Նա շեշտեց, որ դա դեռ բավարար չէ, բայց հեռավար ուսուցման գործընթացքում ներառականությունն ապահովելու քայլ է:

Անժելա Համբարձումյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում