Հասարակական

ԿԳՄՍ-ն քննարկում է նոր ուսումնական տարում սեպտեմբեր, հոկտեմբերին շաբաթ օրերին դասեր կազմակերպելը

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ-ն քննարկում է նոր ուսումնական տարում սեպտեմբեր, հոկտեմբերին շաբաթ օրերին դասեր կազմակերպելը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվում է հաջորդ ուսումնական տարվա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին շաբաթ օրերին դասեր կազմակերպելու հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարը նշեց, որ դա կախված է նրանից, թե ինչ ուսումնական վիճակ կլինի տարվա ընթացքում և ինչքանով հեռավար ուսուցմամբ գործընթացը ծածկած կլինի ուսումնական տարվա ամբողջ ծավալը:

Անդրադառնալով հանրակրթական ուսումնական հաստատություններում տարեկան գնահատականներին՝ նա հիշեցրեց, որ դրանք ամփոփվելու են մինչև մարտի 13-ը ունեցած և արդեն իսկ էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա:

Անդրեասյանի խոսքով՝ նման որոշում են կայացրել, քանի որ, երբ սկսել են արտակարգ իրավիճակի պայմաններում կրթության շարունակականության ապահովմանն ուղղված քայլերը, հայտարարել են, որ շատ ուշադիր հետևելու են իրավիճակին և ըստ այդմ են կայացնելու որոշումները: «Բազմիցս հայտարարել ենք՝ իրավիճակն այնպիսին է, որ, անկախ մեր ոգևորվածությունից, պատրաստակամությունից, տեխնիկական սարքերի, ինտերնետային կապի հասանելիության պատճառով երեխաների մի մեծ խումբ դուրս է մնում հեռավար ուսուցման շրջանակից: Խոսքը ամբողջ հանրապետությունում աշակերտների 15-20 տոկոսի մասին է: Մենք խոսում ենք հանրակրթության մասին, որը պարտադիր է բոլորի համար, հետևաբար որոշումները, որոնք կայացնում ենք, պետք է ելնեն բոլոր աշակերտների շահերից»,-ընդգծեց փոխնախարարը:

Հեռավար եղանակով ուսուցումը շարունակվելու է մինչև ուսումնական տարվա ավարտը: Հնգօրյա ուսումնական շաբաթի դեպքում մինչև մայիսի 22-ը, իսկ վեցօրյա ուսումնական շաբաթի դեպքում՝ մինչև մայիսի 23-ը:

Բաց թողնված դասերը հաշվառվելու են ըստ հեռավար ուսուցմամբ ծածկված ծավալի: Ըստ այդմ՝ դպրոցները հաջորդ ուսումնական տարումլրացնելու են բաց թողնված դասերը:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում