Վարչապետը կոմունալ վճարումները չկատարելը չի համարում խնդրի լուծում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը շարունակում է լուծում փնտրել գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ վճարումների հետ կապված:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կոմունալ վարձերը չվճարելը այս հարցի լուծում չէ:

«Հարուստ մարդիկ սկսել էին չվճարել իրենց կոմունալները: Այդ չվճարելու պատճառն այն էր, որ կառավարությունն ասել էր՝ չվճարումների դիմաց անջատումներ չեն լինելու: Մենք տեսանք, որ այս համակարգը կարող է քանդվել: Համաձայնություն տվեցինք, որ ՀԾԿՀ-ն ու մատակարարող ընկերությունները կոշտացնեն իրենց դիրքորոշումը: Երբ այդ դիրքորոշումը կոշտացավ, մի քանի օրվա ընթացքում մոտ 7 մլրդ դրամի վճարումներ եղան համակարգում: Սրա արդյունքում մենք համակարգը փրկեցինք կոլապսից»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս պահին երկրում անջատված է էլեկտրաէներգիայի 4300 բաժանորդի հոսանքը և գազի 736 բաժանորդի մատակարարումը:

«Հայաստանում կա 775 հազար էլեկտրաէներգիայի բաժանորդ, որոնցից անջատվել է 4300-ի մատակարարումը, և յուրաքանչյուրի պարտքը կազմում է 30 հազար դրամից ավելի, և կա 623 հազար գազի բաժանորդ, անջատվել է 736 գազի բաժանորդների մատակարարումը, այդ գումարը կազմում է 80 հազար դրամ և ավելի: Պետք է անջատել այն մարդկանց հոսանքն ու գազը, որոնք հնարավորություն ունեն վճարելու, բայց չեն վճարում»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարության խնդիրն է գտնել իսկապես կարիքավոր բաժանորդներին ու փորձել լուծել կոմունալների վճարումների հետ կապված խնդիրը:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նորայր Շողիկյան

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով