Աջակցության միջոցառումների շրջանակը կընդլայնվի. քննարկվել են պարենային անվտանգության հարցեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի շուրջ քննարկումները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապրիլի 27-ին կայացած խորհրդակցության ժամանակ նախ ամփոփվել են միջոցառումների կատարման ընթացիկ արդյունքները, տեղեկատվություն է ներկայացվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 11-րդ և 12-րդ միջոցառումների վերաբերյալ, նշվել է, որ ընթացքի մեջ են սոցիալական թիրախային աջակցության միջոցառումների մշակման աշխատանքները։ Ապա ներկայացվել են հաստատված որոշ միջոցառումների լրամշակման վերաբերյալ կոնկրետ առաջարկներ, որոնք, ըստ հեղինակների, հնարավորություն կտան ընդլայնել տնտեսական և սոցիալական օժանդակության շահառուների շրջանակը։ Վարչապետը հանձնարարել է նախագծային տեսքի բերել դրանք և ներկայացնել կառավարության հաստատմանը։

Հաջորդիվ քննարկվել են ՀՀ պարենային անվտանգությանը և գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է եղել աշնանացանի համար ֆերմերային տնտեսություններին ցորենի որակյալ սերմացուի մատակարարման գործընթացի կազմակերպմանը, հնարավոր օժանդակության նպատակներին և գործիքակազմին։ Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտարկումներ։

Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ պետությունը հետաքրքրված է այնպիսի ծրագրի իրականացմամբ և այնպիսի մեխանիզմների ներդրմամբ, որոնք, բացի շուկայի ինքնաբավությունն ապահովելուց, նաև կփոխեն հացահատիկի մշակման մշակույթը Հայաստանում։ Կառավարության ղեկավարն այս համատեքստում հետաքրքրական է համարել Արցախի հետ փորձի փոխանակումը և հանձնարարել շարունակել ծրագրի մշակման աշխատանքները։

Խորհրդակցությանը քննարկման առարկա է դարձել սոցիալական աջակցության բաղադրիչով բնապահպանական միջոցառումներ իրականացնելու գաղափարը, այն է՝ կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրներ ունեցող բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց աջակցության տրամադրում։ Արծարծվել են ծրագրի իմպլեմենտացիոն շղթային, մուլտիպլիկատիվ էֆեկտին, մոնիթորինգին վերաբերող և այլ հարցեր։ Գաղափարն ընդհանուր առմամբ արժանացել է հավանության։

Կարևորելով նման ծրագրի իրականացումը, որն ունի և՜ բնապահպանական, և՜ սոցիալական բաղադրիչ՝ վարչապետը միևնույն ժամանակ ընդգծել է, որ մշտադիտարկման գործիքակազմով պետք է ապահովել ծրագրի հաշվետվողականությունը։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է լրամշակել առաջարկը քննարկման արդյունքներով և ներկայացնել հաստատման։

Հայերեն English Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում