Հասարակական

Հանրակրթական և ավագ դպրոցներում փոխադրման քննություններ չեն իրականացվելու

2 րոպեի ընթերցում

Հանրակրթական և ավագ դպրոցներում փոխադրման քննություններ չեն իրականացվելու

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ 4-րդ և 9-րդ դասարանների կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Աշակերտների մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատակնների հիման վրա կամփոփվեն նրանց տարեկան գնահատականները, որոնք կհամարվեն քննական։ Դրանց հիման վրա 4-րդ և 9-րդ դասարանների աշակերնտերը կփոխադրվեն հաջորդ կրթական աստիճան։ Փոխադրման քննություններ չեն իրականացվի նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում և ամփոփումը տեղի կունենա նույն սկզբունքով»,- նշեց Հարությունյանը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Արտակարգ դրության օրերին Հայաստանի Հանրապետությունում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները և ուսուցումը շարունակվում է հեռավար եղանակով։

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում