Կորոնավիրուսի հետևանքների մեղմացման սոցիալ-տնտեսական օժանդակության ծավալը կազմել է 43.4 մլրդ դրամ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ապրիլի 24-ին տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի, մեղմման միջոցառումների և հետագա անելիքների վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախ ամփոփվել են կառավարության հաստատած միջոցառումների կատարման արդյունքները: Նշվել է, որ այսօրվա դրությամբ շահառուներին հասանելի սոցիալական և տնտեսական օժանդակության ընդհանուր ծավալը կազմել է 43.4 մլրդ դրամ: Դեռևս ընթացքի մեջ գտնվող ծրագրերով այս պահի դրությամբ արձանագրվել են հետևյալ ցուցանիշները՝ 1-ին միջոցառում՝ 264 բավարարված հայտ, տրամադրված աջակցության ծավալ՝ 19.5 մլրդ դրամ, 2-րդ միջոցառում՝ 3887 բավարարված հայտ, 5.2 մլրդ դրամ, 3-րդ միջոցառում՝ 430 բավարարված հայտ, 4.8 մլրդ դրամ, 5-րդ միջոցառում՝ 11 296 շահառու, 1.8 մլրդ դրամ, 8-րդ միջոցառում՝ 86 522 շահառու, 6 մլրդ դրամ, 9-րդ միջոցառում՝ 72 403 շահառու, 1.9 մլրդ դրամ, 10-րդ միջոցառում՝ 2365 շահառու, 141.7 մլն դրամ։ Նշվել է, որ այս ծրագրերով շահառուների նույնականացման և օժանդակության տրամադրման գործընթացը շարունակվում է։ 13-րդ և 14-րդ միջոցառումները կատարման փուլում են, նախատեսված ֆինանսական աջակցությունը կտրամադրվի հաջորդ շաբաթվա ընթացքում։ Ավարտված են 4-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ և 12-րդ ծրագրերը, ցուցանիշները հետևյալն են. 4-րդ միջոցառում՝ 2093 շահառու, աջակցության ծավալ՝ 209.3 մլն դրամ, 6-րդ միջոցառում՝ 6723 շահառու, 457 մլն դրամ, 7-րդ միջոցառում՝ 8751 շահառու, 875 մլն դրամ, 11-րդ միջոցառում՝ 450 827 շահառու, 786 մլն դրամ, 12-րդ միջոցառում՝ 486 434 շահառու, 1.8 մլրդ դրամ։

Հաջորդիվ ներկայացվել են սոցիալական թիրախային աջակցության շրջանակի ընդլայնմանը վերաբերող գաղափարներ։ Քննարկվել են մի շարք առաջարկներ, այդ թվում՝ շահառուների խոցելի խմբերի նույնականացման չափանիշների և կատեգորիաների առնչությամբ։ Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով նախագծային տեսքի բերել գաղափարները և ներկայացնել հաստատման։

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկման առարկա են դարձել նաև երկարաժամկետ կտրվածքով անելիքները։ Անդրադարձ է եղել աշխարհում տեղի ունեցող գործընթացների տրամաբանության ներքո Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին, հնարավորություններին և ոլորտային առաջնահերթություններին։ Այս համատեքստում արծարծվել են սոցիալական և տնտեսական օժանդակության շրջանակին և գործիքակազմին առնչվող հարցեր։

Հայերեն Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը