Քաղաքականություն

Լատվիայի առաջին նախագահն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Լատվիայի առաջին նախագահն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի առաջին նախագահ (1993-1999) Գունտիս Ուլմանիսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի էջի գրառմամբ տեղեկացրել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանությունը։

«20-րդ դարի պատերազմները հսկայական տառապանք պատճառեցին եվրոպական շատ ազգերի, ներառյալ` լատվիացիներին և հայերին: Այսօր դատապարտման և կարեկցանքի խոսքերով եմ ցանկանում անդրադառնալ հայերի զանգվածային կոտորածներին և զրկանքներին, որոնք իրականացվել են հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության տարածքում Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին՝ համարելով դրանք այս գլոբալ հակամարտության ամենամեծ ողբերգություններից մեկը: Վստահ եմ, որ աշխարհի ժողովուրդները եզրակացություններ քաղել են իրենց նախնիների սխալներից և տառապանքներից, որպեսզի կանխեն ցանկացած որևէ ազգի նկատմամբ նման դաժանության երբևէ կրկնությունը»,- նշել է Գունտիս Ուլմանիսը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում