Պետբյուջեի փաստացի կատարողականն առաջին եռամսյակում կազմել է 349 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բյուջեի եկամուտների փաստացի կատարողականը առաջին եռամսյակում կազմել է 349 մլրդ՝ նախատեսված 340 մլրդ դրամի համեմատ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով բյուջեի հավաքագրման վերաբերյալ հարցին:

«Պետական բյուջեի փաստացի կատարողականն առաջին եռամսյակում կազմել է 349 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 299.5 մլրդ-ի համեմատ: Այսինքն՝ 49.5 մլրդով ավելի ենք կատարել: Սակայն այս տարվա առաջին եռամսյակի համար ծրագրային ցուցանիշը նախատեսված էր 340 մլրդ, հետևաբար շուրջ 9.5 միլիարդով գերակատարել ենք հաստատված ծրագրային ցուցանիշը»,-ասաց Անանյանը:

Նա նկատեց, որ այդ 2018-ի համեմատ այդ գերակատարման ցուցանիշները շատ ավելի ազդեցիկ են: Անանյանը, սակայն, շեշտեց, որ ավելի լավ է սևեռվել ապագա անելիքների վրա: Նա հիշեցրեց, որ կառավարությունն ապրիլի 23-ի նիստում Պետական բյուջեի մասին օրենքում փոփոխության օրինագիծ է քննարկել, որը կքննարկվի նաև ԱԺ-ում: «Նախատեսելու ենք, օրինակ, Պետական բյուջեի հարկային եկամուտների նվազում: Առաջին եռամսյակը շատ լավ ազդակ է, սակայն ապագան ձևավորելու և ապագա հարկային եկամուտների հավաքագրման առումով դեռևս անորոշությունները մնում են բազմաթիվ»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ