Պաշտոնական

Սուրեն Գալստյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար

1 րոպեի ընթերցում

Սուրեն Գալստյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Գալստյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշումը տեղադրված է կառավարության կայքէջում:

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Սուրեն Արշակի Գալստյանին նշանակել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում