Մշակույթ

Օպերային թատրոնն ապրիլի 23-24-ին առցանց կներկայացնի հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ

1 րոպեի ընթերցում

Օպերային թատրոնն ապրիլի 23-24-ին առցանց կներկայացնի հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ապրիլի 23-24-ին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հանդես կգա հիշատակի և ոգեկոչման միջոցառումներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 23-ին՝ ժամը 19։00-ին, կցուցադրվի Է. Հովհաննիսյանի «Անտունի» բալետ-օրատորիան, ապրիլի 24-ին ամբողջ օրվա ընթացքում կներկայացվեն թատրոնի արտիստների կատարումները #Մնա´Տանընախաձեռնության շրջանակում։

Թատրոնն առցանց հարթակներում կհնչեցնի կոմիտասյան երգեր, կներկայացվեն հատվածներ Պ.Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից։

Ապրիլի 24-ին՝ ժամը 20։00-ին, Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ը կներկայացվի իտալացի ճանաչված բեմադրիչ Պաոլո Միչիկեի «Ահեղ դատաստան» բեմադրությամբ, որն ուղեկցվում է Միքելանջելոյի՝ Սիքստինյան կապելլայի որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով:

Անժելա Համբարձումյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում