Տնտեսություն

Կառավարությունը բազմաթիվ մենաշնորհային, կոռուպցիոն, արտոնյալ մեխանիզմներ է ոչնչացրել. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը բազմաթիվ մենաշնորհային, կոռուպցիոն, արտոնյալ մեխանիզմներ է ոչնչացրել. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի կառավարությունը բազմաթիվ մենաշնորհային, կոռուպցիոն, արտոնյալ մեխանիզմներ ուղղակի ոչնչացրել է:Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ դրա մասին վկայում են անգամ թվայինցուցանիշները։

«2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ արձանագրվել է 11,3 տոկոս աճ, իսկ 2018 թվականի նկատմամբ աճը կազմել է 37,4 տոկոս։ Ցանկի հարյուր խոշոր հարկատուների կողմից վճարվել է 151 միլիարդ դրամ հարկ, որը 16 միլիարդ դրամով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, իսկ 2018 թվականի մակարդակը գերազանցում է մոտ 40 միլիարդ դրամով», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ այս թվերը շատ խոսուն ցուցանիշներ են։ «Բայց մենք, այնուամենայնիվ, գումարները ծախսելիս պետք է յոթ չափենք, մեկ կտրենք հասկանալու համար՝ գումարը արդյոք ճիշտ տեղում ենք ներդնում», - նշեց վարչապետը՝ հավելելով, որ չլուծված հարցերն այնքան շատ են, որ երբեմն պետք է ավելի հասցեական ու ավելի կարճ որոշում կայացնել՝ հետագայի համար ավելի ռազմավարական լուծումների միտմամբ:

2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ հազար խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմել է 246 միլիարդ դրամ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում