Հասարակական

Ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակի չափն ավելացվում է 35 հազար դրամով

1 րոպեի ընթերցում

Ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակի չափն ավելացվում է 35 հազար դրամով

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակի չափն ավելացվում է 35 հազար դրամով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այդ ավելացումը համապատասխանաբար կկազմի հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով` 65 հազար դրամ, բնագիտական և այլ մասնագիտություններով` 60 հազար դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտություններով` 55 հազար դրամ, ինչպես նաև դոկտորանտներինը` 65 հազար դրամ:

«Սա կրթաթոշակների գրեթե կրկնակի բարձրացում է: Չենք համարում, որ սա բարձր թիվ է, բայց սա շատ հստակ ազդակ է, որը նպաստում է հետբուհական կրթական ծրագրում ընդգրկվածությանը, երիտասարդ մասնագետների ուսումնասիրությունների խթանմանը»,-ասաց Հարությունյանը:

Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում