Հասարակական

Լիտվայի կառավարությունը բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանին

1 րոպեի ընթերցում

Լիտվայի կառավարությունը բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիտվայի կառավարությունը 100 հազար եվրո գումարի չափով բժշկական օգնություն կտրամադրի Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսը։

«Լիտվանշարունակում է կանգնած մնալ իր Արևելյան գործընկերների կողքին։ Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել հատկացնել 100 հազար եվրո` լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների ձեռքբերման և դրանք որպես մարդասիրական օգնություն Հայաստանին, Վրաստանին, Մոլդովայինև Ուկրաինայինփոխանցելու նպատակով, որը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին»,- գրել է Լինկևիչիուսը։

Հայաստանում ապրիլի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1473 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 14 հազար 966 թեստ։ Ապաքինված պացիենտների թիվը 633 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 816 պացիենտ:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում