Տարածաշրջանային

Վրաստանի գյուղական շրջաններում տրանսպորտի նկատմամբ սահմանափակումները մեղմացվել են

1 րոպեի ընթերցում

Վրաստանի գյուղական շրջաններում տրանսպորտի նկատմամբ սահմանափակումները մեղմացվել են

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի գյուղական շրջաններում սահմանափակումները մեղմացվում են: Մասնավորապես, թույլատրվում է տեղաշարժը ավտոմեքենաներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ «Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ ավտոմեքենաներով տեղաշարժի համար սահմանվել է կոնկրետ ժամանակ՝ առավոտյան 06:00-08:00-ն, երեկոյան 18:00-19:00-ն:

Նման որոշումը տեղի իշխանությունները բացատրում են գյուղատնտեսական աշխատանքների անցկացման անհրաժետությամբ և դեպի իրենց հողատարածքներ գյուղացիների տեղաշարժն ապահովելու համար:

Քաղաքներում շարունակում է գործել բոլոր տեսակի ավտոմեքենաներով տեղաշարժի սահմանափակումը, այդ թվում՝ թեթև մարդատարների: Սահմանափակումները նախատեսված են մինչև ապրիլի 27-ը:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 411 է, մահերի թիվը՝ 5:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում