Պատգամավորը մատնանշեց սոցիալական աջակցության ծրագրերում նկատած թերությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը մատնանշեց արտակարգ դրության պայմաններում կառավարության սոցիալական աջակցության ծրագրերում նկատած որոշ թերություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն այս մասին խոսեց ԱԺ ապրիլի 22-ի նիստում:

«Քաղաքացիներն այդ խնդիրներով պարբերաբար դիմում են մեզ: Օրինակ՝ սոցիալական նույն կարգավիճակում գտնվող տարբեր ընտանիքների տարբեր քաղաքացիներ ծրագրերին դիմում են, մեկին աջակցություն հասնում է, մյուսին՝ ոչ: Դիմում են քաղաքացիներ հետևյալ խնդրով՝ ունեն 3 և ավելի երեխա, սակայն, օրինակ, 2 երեխայի դեպքում ծրագիրը հաստատում է աջակցությունը, իսկ մյուսների համար՝ ոչ»,-ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ սոցիալական աջակցության ծրագրերի հանրայնացման խնդիր ևս կա: «Ուզում եմ կառավարությունը հատուկ ուշարդություն դարձնի մեր հասարակության շատ լայն շերտերին այս ծրագրերն ավելի մատչելի, հասանելի դարձնելուն: Հանրային հեռուստաընկերությունն է միայն լուսաբանում դա, այն էլ շատ բարդ ձևով, և քաղաքացիները հիմնականում չեն կարողանում լիարժեք հասկանալ, թե ինչպես պետք է դիմել աջակցության ծրագրերին»,-ասաց նա ու առաջարկեց, որ կառավարության աջակցությամբ մյուս հեռուստաընկերությունները ևս մասնակցեն գործընթացին:

Կոստանյանը նաև նշեց, որ սոցիալական աջակցության համայնքային կենտրոնները կամ գործում են ոչ լիարժեք, կամ չեն գործում: Նրա խոսքով՝ քաղաքացիներին, որոնք զանգահարում են որևէ հարցով տեղեկատվություն ստանալու համար, կամ չեն տրամադրում ԼՀԿ-ի գրասենյակի համարը, կամ տալիս են: «Մենք դեմ չենք, որ քաղաքացիները մեզ դիմում են, մենք մեծ սիրով տրամադրում ենք տեղեկատվական օժանդակությունը: Սակայն լավ կլիներ, որ դա արվեր միասնական ձևով և ավելի համակարգված»,-ասաց պատգամավորը:

ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրության պայմաններում մշակել և ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մեկ տասնյակից ավելի միջոցառումներ: Դրանք աջակցություն են նախատեսում ինչպես բիզնեսին, այնպես էլ անհատների, որոնք կարող են սոցիալական խնդիրների առաջ կանգնել:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով