Տնտեսություն

Կառավարության հաստատած միջոցառումների շրջանակում 4,7 մլրդ դրամի գյուղատնտեսական վարկ է տրամադրվել

1 րոպեի ընթերցում

Կառավարության հաստատած միջոցառումների շրջանակում 4,7 մլրդ դրամի գյուղատնտեսական վարկ է տրամադրվել

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման կառավարության հաստատած առաջին և երկրորդ միջոցառումների շրջանակում 20 օրվա ընթացքում գյուղատնտեսական ոլորտին 4,7 մլրդ դրամի վարկ է տրամադրվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«Կենտրոնական բանկի կողմից տրամադրված օպերատիվ տվյալների համաձայն` արդեն ունենք 13 հազարից ավելի հայտադիմում, որի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 27,6 մլրդ դրամ։ Այսօրվա դրույթամբ` արդեն հաստատվել է 2 943 հայտ, ընդհանուր` 4,34 մլրդ դրամային արժեքով։ Առաջին միջոցառման շրջանակում, որը նույնպես թույլատրում է գյուղատնտեսության ոլորտում գործող կազմակերպություններին մասնակցություն ունենալ այդ ծրագրին, բավարարվել է արդեն 10 հայտ, ընդհանուր` 694 մլն դրամ արժեքով։ 20 օրվա ընթացքում արդեն տրամադրվել է 4,7 մլրդ դրամի վարկ»,- ասաց փոխնախարարը։

Արման Խոջոյանը նշեց, որ 2020թ. հունվարից մինչև մարտի 31-ը գյուղատնտեսական ոլորտում տրամադրվել է 1 638 վարկ, ընդհանուր` 6,8 մլրդ դրամային արժեքով։

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում