Պատգամավորը կոչ է անում աջակցություն տրամադրել բոլոր ուսանողներին՝ անկախ ՄՈԳ-ից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը կառավարությանը կոչ է անում աջակցության ծրագրի շրջանակում զեղչել բոլոր ուսանողների վարձը՝ անկախ նրանց միջին որակավորման գնահատականի չափից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ ապրիլի 22-ի նիստում իր ելույթում:

«Դրված պայմանները խնդիր են առաջացնում այն ուսանողների համար, որոնք իսկապես դրա կարիքն ունեն: Դրված չափորոշիչներից է բարձր միջին որակավորման գնահատականը (ՄՈԳ): Այդ կարգավորման տակ ընկնում են ուսանողները, որոնք արդեն իսկ անվճար են սովորում են կամ բավականին զեղչեր ունեն: Իսկ այն ուսանողները, որոնք իսկապես զեղչման կարիք ունեն, դրանից չեն կարող օգտվել»,-ասաց պատգամավորը:

Նա նաև նկատեց, որ մասնավոր բուհերի ուսանողները չեն կարող օգտվել ծրագրից: «Ես կոչ կանեմ կառավարությանը, նաև պատգամավորներին վերանայել այս ծրագրի որոշակի դրույթներ, խտրականություն՝ ՄՈԳ-ի առումով չդնել, եթե աջակցում ենք, աջակցենք բոլորին: Բոլորն էլ այդ աջակցության կարիքն ունեն: Ճնգաժամային իրավիճակում բոլոր ուսանողներն են հայտնվել»,-ասաց նա:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հակաճգնաժամային14-րդմիջոցառմանշրջանակումպետությունը պատրաստվում էաջակցությունցուցաբերել ուսանողներին:Պետականբուհերիառկահամակարգիբակալավրիատի,մագիստրատուրայիեւօրդինատուրայի90եւավելիՄՈԳունեցողեւավարտականկուրսումգտնվողուսանողներիկիսամյակիուսմանվարձերըկառավարությանկողմիցկվճարվեն100տոկոսով։90եւավելիՄՈԳունեցողոչավարտականկուրսերիուսանողներիկիսամյակայինուսմանվարձերըկվճարվեն75տոկոսով։Ուսանողականվարկերիտրամադրմանընթացակարգըկպարզեցվի։80-իցբարձրՄՈԳունեցողուսանողներիգործողեւնորտրվողվարկերիտոկոսները2020թվականիհամարկզրոյացվեն՝այդթվումպետությանկողմիցհավատարմագրումունեցողբուհերիուսանողներիհամար։80-իցցածրՄՈԳունեցողուսանողներիհամարվարկերիտոկոսներըկսուբսիդավորվեն5տոկոսով,այսինքն`վարկերըհասանելիկլինեն4տոկոսով։Ուսանողներըվարկիմայրգումարըսպասարկումենբուհնավարտելուցհետո։

Աննա Գրիգորյան

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում