Հասարակական

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 56 դեպք

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 56 դեպք

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 21-22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկարին ՀՀ ոստտիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Բացահայտվել է, մասնավորապես, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու ընտանեկան բռնության՝ 3-ական, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 2, սպանության, կողոպուտի, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, սպանության սպառնալիքի, թմրամիջոցներ հաշվառելու կանոնները խախտելու, դատական ակտը չկատարելու, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու և փաստաթուղթ կեղծելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության, կողոպուտի և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում