Հասարակական

ԿԳՄՍ-ն շարունակում է աշակերտների հեռավար ուսուցման համար սարքավորումների հավաքագրումը

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ-ն շարունակում է աշակերտների հեռավար ուսուցման համար սարքավորումների հավաքագրումը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կոչ է անում ուսուցիչներին անհատական մոտեցում ցուցաբերել այն աշակերտների նկատմամբ, ովքեր ունեն սարքավորումների կամ կապի խնդիր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Սարքավորուները ոչ բոլորին են հասանելի։ Այս ընթացքում սարքեր ենք հավաքագրել տարբեր քաղաքացիներից, կազմակերպություններից։ Շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ։ Հնարավորության սահմաններում կհագեցնենք դաշտը, բայց նաև պետք է հաշվի առնել, որ սարքերի հետ կապված մեծ դժվարություններ կան ամբողջ աշխարհում, և քանի որ ամբողջ աշխարհը, ըստ էության, անցել է հեռավար կառավարման և ուսուցման, նման սարքերի նկատմամբ պահանջարկը մեծ է և արտադրության ծավալներն էլ դեռևս նախկինն է։ Շուկան դեռ չի կարողացել հարմարվել այդ փոփոխություններին»,- ասաց Հարությունյանը։

Նախարարը նշեց, որ ընթացքում այդ խնդիրների լուծումները կտան։

«Բոլոր այն աշակերտները, ովքեր սարքավորումների խնդիր ունեն, ուսուցիչների միջոցով ձգտում ենք, որ նրանց նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերվի և ծրագրից հետ չմնան»,- եզրափակեց Հարությունյանը։

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում