Մշակույթ

Oպերային թատրոնը առցանց կցուցադրի տեսաֆիլմ՝ նվիրված դիրիժոր Յուրի Դավթյանին

1 րոպեի ընթերցում

Oպերային թատրոնը առցանց կցուցադրի տեսաֆիլմ՝ նվիրված դիրիժոր Յուրի Դավթյանին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կոչ է անում մնալ տանն ու թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջում դիտելՀՀ ժողովրդական արտիստ դիրիժոր Յուրի Դավթյանի մասին պատմող տեսաֆիլմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիմում Դավթյանն անդրադառնում է իր մասնագիտական ընտրությանը, ստեղծագործական կյանքին, վերելքներին ու վայրէջքներին:

Յուրի Դավթյանը եղել էԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, 1964-1966 թվականներին՝ Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1969 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։

Ղեկավարել է Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլ նվագախմբեր։ Հայտնի դիրիժորն աշխատում էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես գլխավոր դիրիժոր։

Դավթյանը մահացել է 2020-ի փետրվարի 20-ին՝ կյանքի իննսուներորդ տարում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում