Տարածաշրջանային

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 402-ի

1 րոպեի ընթերցում

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 402-ի

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 95-ով՝ հասնելով` 402-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Վրաստանում հիվանդության մոնիտորինգի հատուկ հարթակին տվյալներին։

«Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 402 է։ Ապաքինվել է 95 մարդ, մահացել` 4-ը։ Կարանտինի ռեժիմի մեջ է 4782 մարդ, հսկողության տակ է 503-ը»,- նշված է կայքում։

Վրաստանում հայտարարված է արտակարգ դրություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում