Մշակույթ

«Բամբիռ» և «Լավ էլի» խմբերը հանդես կգան օնլայն «ոչ Պաշտոնական» համերգով

3 րոպեի ընթերցում

«Բամբիռ» և «Լավ էլի» խմբերը հանդես կգան օնլայն «ոչ Պաշտոնական» համերգով

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բամբիռ» և «Լավ էլի» սիրված ռոք խմբերը երկրպագուներին տոն կնվիրեն օնլայն ելույթով, որի ընթացքում կկատարեն իրենց լավագույն ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգն ուղիղ կհեռարձակվի ապրիլի 20-ին, ժամը 20:00-ին ՀՀ կառավարության պաշտոնական էջում:

ՀՀ կառավարությունն իրականացնում է «ոչ Պաշտոնական» համերգները՝ փորձելով հետաքրքիր դարձնել կորոնավիրուսի տարածման պատճառով մեկուսացված քաղաքացիների առօրյան: Նախաձեռնության շրջանակում ելույթներ են ունեցել դաշնակահար Տիգրան Համասյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Արտո Թունջբոյաջյանը և Armenian Navy Band-ը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:

«Բամբիռ» խումբը հիմնվել է 1978 թվականին Գյումրիում: Խմբի անդամներն էին Գագիկ «Ջագ» Բարսեղյանը, Գուրգեն Հակոբջանյանը և Թաթուլ Եղիազարյանը։ 1982-ին մասնակցելով Լիդի փառատոնին՝խումբնարժանացավ «Ֆոլկ-երաժշտություն» մրցանակին։ 1992 թվականին հավաքվում է խմբի նոր սերունդը՝ Նարեկ Բարսը, Արիկ Գրիգորյանը, Արման Քոչարյանը և Աշոտ Կորգանյանը:

2003 թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում խումբն արժանանում է «Լավագույն ռոք-խումբ» մրցանակի։ 2007-ին Աշոտ Կորգանյանը լքում է խումբը, և թմբկահարի տեղը զբաղեցնում է Վարդան Փարեմուզյանը։ 2010 թվականին խումբը մասնակցում է Eurovoice միջազգային մրցույթին «That's Fine With Us» երգով, և զբաղեցնում երրորդ տեղը:

ԱյժմխմբինմիացելէքանոնահարուհիՄարՄարգարյանը:

«Լավ էլի» ալտերնատիվ ռոք-խումբը կազմավորվել է 1996 թվականին Վանաձորում: Այն հիմնել են Մհեր Մանուկյանն ու Գոռ Մխիթարյանը: Նրանց են միացել Վահե Տերտերյանը և Դավիթ Գրիգորյանը: Խմբի«Առաջին ԼԱՎ Ալբոմ»-ում տեղ են գտել հայերեն և անգլերեն երգեր:

1999 թվականին թողարկվել է խմբի երկրորդ«Essays»ալբոմը, որի շնորհիվ խումբը ճանաչվեց ամբողջ Հայաստանում, իսկ«Ճամփորդական» և«Գտա քեզ երկնքում» երգերը հիթեր դարձան։

«Լավ էլի»-ն այժմ բավականին ակտիվ գործունեություն է ծավալում՝ պարբերաբար ելույթներ ունենալով երաժշտական ակումբներում: Քիչ չեն նաև բացօթյա համերգները:

Անժելա Համբարձումյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում