ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 18-ին, ժամը 23:40-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Շերամի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Սերգեյ Ս.) և «Mercedes-Benz G 500»(վարորդ՝ Ալբերտ Խ.) մակնիշներիավտոմեքենաները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենաները տեղի ուժերով հոսանքազրկվել են, և դադարեցվել է վառելիքի արտահոսքը:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: