Հրշեջները մարել են Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 18-ին, ժամը 20:45-ին ահազանգէ ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 15 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 17 շենքի շքամուտքում այրվում է գազի հաշվիչ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 20:55-ին, մարվել՝ 20:59: Այրվել է մեկ գազի հաշվիչ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը բնակիչներից մեկը (Խաչատուր Գ., ծնված 1993 թ.) իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ, ինչի արդյունքում ծխահարվել է. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։

Հայերեն Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը