Հասարակական

Գյումրիում կողաշրջված ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Գյումրիում կողաշրջված ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 18-ին, ժամը 21:23-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից դեպի Մուշ-2 թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արզվել է, որ Գյումրու Ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան(վարորդ՝ Արկադի Խ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 5 մետր սահել մոտակա դաշտը և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին և ուղևորին (Արթուր Ս., ծնված 1990 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում