Հասարակական

Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ-ում

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ-ում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասին տեղեկությունը, միաժամանակ նշում, որ երրորդ նախագահը վկայի կարգավիճակով ԱԱԾ-ում հարցաքննվել է։«Արմենպրես»-ը ներկայացնում է այս առնչությամբ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմի հաղորդագրությունը։

«Հայտնում ենք, որ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրը, իբրև ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է:

Նշենք նաև, որ պարոն նախագահն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ: Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից ասացին, որ ներկայումս Սարգսյանին ենթադրաբար առնչվող վարույթներ կան, սակայն լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրվում:

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում