Հասարակական

Ֆելիքս Ցոլակյանի հրամանով կորոնավիրուսի դեմ պայքարում աշխատանքներ կատարած ծառայողները կպարգևատրվեն

1 րոպեի ընթերցում

Ֆելիքս Ցոլակյանի հրամանով կորոնավիրուսի դեմ պայքարում աշխատանքներ կատարած ծառայողները կպարգևատրվեն

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ և հրամանով նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներ իրականացրած բոլոր ծառայողները կպարգևատրվեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։

«Բոլոր այն աշխատակիցները, որոնք կորոնավիրուսի տարածման պայքարում ցուցաբերել են նախաձեռնողականություն, կատարել են իրենց գործառույթներից ավելի աշխատանք, ովքեր երբեմն ծառայել են առանց հանգստի, պարտադիր պարգևատրվելու են։ Արդեն պարգևատրվել են բուժվարչության և թիկունքի նյութատեխնիկական ապահովման վարչության ծառայությունների աշխատակիցները։ Առաջիկայում դարձյալ կունենանք պարգևատրված աշխատակիցներ»,- նշեց Հարությունյանը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ի ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում