ԱԻՆ-ը արտակարգ դրության օրերին սերտորեն համագործակցում է պետական տարբեր գերատեսչությունների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարված արտակարգ դրության ընթացքում սերտորեն համագործակցում է Առողջապահության նախարարության, Ոստիկանության և այլ պետական կառույցների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։

«ԱԻՆ-ը սերտորեն համագործակցում է պետական այլ գերատեսչությունների հետ։ Մենք 24 ժամ կապի մեջ ենք Առողջապահության նախարարության և Ոստիկանության հետ։ ԱԻՆ-ի փրկարար ծառայության 130 փրկարար, ոստիկանության հետ համատեղ, այս պահին իրականացնում են շրջիկ ծառայություն. Երևանում և Սյունիքի մարզում 20-ական փրկարար ծառայող, մյուս մարզերում՝ 10-ական»,- նշեց Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ ԱԻՆ ՓԾ 25 փրկարար գործուղվել է Կառավարություն՝ թեժ գծի տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին մասնակցելու։ ԱԻՆ ՓԾ բուժվարչության 14 ծառայող գործուղվել է Առողջապահության նախարարության թեժ գծի աշխատանքներին մասնակցելու համար։

«Ողջ հանրապետությունում հանրային տարածքներում, բացառությամբ կանգառների, մեր գերատեսչության կողմից իրականացվում են վարակազերծման աշխատանքներ։ Մինչ այս պահը կատարվել է վարակազերծման 7376 վարակազերծման աշխատանք»,- ասաց ԱԻՆ նախարարի տեղակալը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ի ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA