Քաղաքականություն

Ինչ անհրաժեշտ է եղել, արվել է. Միրզոյանը՝ Սերժ Սարգսյանի մուտքն ԱԺ կազմակերպելու մասին

2 րոպեի ընթերցում

Ինչ անհրաժեշտ է եղել, արվել է. Միրզոյանը՝ Սերժ Սարգսյանի մուտքն ԱԺ կազմակերպելու մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ ԱԺ-ն ապրիլի 16-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մուտքը խորհրդարան կազմակերպել է, արվել է այն, ինչ անհրաժեշտ է եղել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Միրզոյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ԱԺ նախագահը չի դիմավորել ՀՀ երրորդ նախագահին:

«Հրավերը եղել է քննիչ հանձնաժողովի կողմից: Վստահ եմ, որ քննիչ հանձնաժողովը կազմակերպել է նաև դիմավորումը: Եվ ուզում եմ ասել նաև, որ մենք կազմակերպել ենք Սերժ Սարգսյանի մուտքը՝ և դարպասով, և մեքենայով: ԱԺ նախագահի համար առանձին մուտք կա, առանձին միջանցք կա՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Եվ Սերժ Սարգսյանին հնարավորություն է տրվել հենց այդ մուտքով, այդ միջանցքով գնալ: Ինչ, անհրաժեշտ է եղել, արվել է»,-ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքին՝ նա ասաց՝ գիտի, որ շատ լավ է աշխատում, հնարավոր մանրամասների մեջ խորանում է այնքան, որքան դա հնարավոր է: Նա հույս հայտնեց, որ հանձնաժողովի աշխատանքի ավարտից հետո հասարակությունն ամբողջական տեղեկատվություն կստանա:

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին մասնակցել է Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում