Ընտանեկան դրամագլուխը ընտանիքին կտրվի միանգամից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ մարդիկ ընտանեկան դրամագլուխը կարողանան ստանալ միանգամից, այլ ոչ թե ամսեամիս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանi «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ԱԺ նիստում ստացավ 99 «կողմ» ձայն:

Նախագիծը ընտանեկան դրամագլխի տնօրինման սխեմայի փոփոխության մասին է: Մելքումյանը հիշեցրել էր, որ այդ սխեման տարիների ընթացքում փոփոխվել է: Սկզբնական փուլում այն տրվել է 25-հազարական դրամով, հետո թույլատրվեց, որ 3-րդ, 4-րդ երեխայի դեպքում ստանան 500 հազար դրամ, հետո 10 ամսվա ընթացքում՝ 50-հազարական դրամով, իսկ 5-րդ և 6-րդ երեխաների դեպքում 1.5 մլն դրամ՝ նույն բաշխվածությամբ: Պատգամավորն առաջարկում է, որ այդ գումարը միանգամից տրվի, ծնողները միանգամից տնօրինեն այն:

Ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում: 3-րդ և 4-րդ երեխաների ծնվելու դեպքում պետությունը տրամադրում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ 1 մլն դրամի չափով, որից 500 000-ն անմիջապես վճարվող գումարն է: 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` պետությունը տրամադրում է 1.5 մլն դրամ ծննդյան միանվագ նպաստ, որից մեկ միլիոն դրամը՝ որպես ընտանեկան դրամագլուխ:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Մոլդովան ներդրումների խթանման գործակալությունների տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը. Moldpres

Ասիական ինդեքսներ - 30/10/26

Կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՀՀ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը

Նոյեմբերին Ռուսաստանից դիզելի արտահանումների ծավալը կարող է գերազանցել 2 միլիոնը. Նովակ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար

ՀՀ ՄԻՊ-ը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր

«Սյունիք» ֆուտբոլային ակումբն ու «Արմենիա ինշուրանս» -ը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցով չարտոնված երթուղիներով անցնող 2 լցանավ կանգնեցնելու մասին

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԱԱ-ի հրում վարժության բրոնզե մեդալակիր է