Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս դավադրությունների տեսություններով չառաջնորդվել

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս դավադրությունների տեսություններով չառաջնորդվել

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հորդորում է դավադրությունների տեսություններով չառաջնորդվել: Ապրիլյան պատերազմի խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը նշեց, որ ինքը երբեք որևէ պարագայում չի ղեկավարվել ոչ դավադրության տեսություններով, ոչ էլ ենթադրում է, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ մեր դաշնակիցները, դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ:

«Չկա այդպիսի բան: Որ մենք ունենք բազմաթիվ թշնամիներ, դա ակնհայտ է, բայց մենք ունենք բազմաթիվ բարեկամներ և բոլորին էլ խորհուրդ եմ տալիս այդ դավադրությունների տեսություններով չղեկավարվել և այն, ինչ լսում եք կամ ընթերցում որևէ ինտերնետային կայքում,փորձեք մեկ այլ կայքերից ևս դա ստուգել, այնուհետև անել սեփական եզկացությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սարգսյանը՝ ապրիլյան պատերազմի վերաբերյալ հնարավոր դավադրությունների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում