Հասարակական

Dasaran-ը պատրաստակամ է ուսուցիչների այս տարվա մուտքագրումները փոխանցել նոր էլեկտրոնային մատյանին

1 րոպեի ընթերցում

Dasaran-ը պատրաստակամ է ուսուցիչների այս տարվա մուտքագրումները փոխանցել նոր էլեկտրոնային մատյանին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Dasaran կրթական ծրագիրը պատրաստակամ է ուսուցիչների այս տարվա մուտքագրումները փոխանցել նոր էլեկտրոնային մատյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-իր էջի գրառմամբ տեղեկացրել է կրթական ծրագիրն իրականացնող «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը՝ տեսանյութում պարզաբանելով գործընթացի մանարամասները։

Dasaran-ի հաղորդակցման բաժնի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Երեկ ուսուցիչներն իրենց անհանգստությունն էին հայտնել ԿԳՄՍՆ կողմից Էլեկտրոնային մատյաններում գնահատականների մուտքագրման պահանջի վերաբերյալ:

Անդրադառնալով վերոնշյալին` Dasaran-ը հանդես է եկել ամենաօպտիմալ տեխնիկական լուծումով, ինչը կնպաստի այս օրերին 34,721 ուսուցչի ծանրաբեռնվածության թեթևացմանը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում