Տնտեսություն

Մակունցը ներկայացրեց ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրելու պատճառը

2 րոպեի ընթերցում

Մակունցը ներկայացրեց ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրելու պատճառը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարևորում է ոչ միայն Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանի մասնագիտական հմտությունները, այլ նաև հանրային ծառայությունը գերակա համարելը և տարիներ շարունակ, որպես ՀՀ քաղաքացի, դրսևորած կեցվածքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մակունցն ասաց ԿԲ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ։

«Բացի մասնագիտական հմտություններից, ինձ համար շատ կարևոր է հանրային ծառայությունը գերակա համարելը և Մարտին Գալստյանի, տարիներ շարունակ, որպես ՀՀ քաղաքացի, դրսևորած կեցվածքը։ ԿԲ-ի անկախ և պրոֆեսիոնալ գործելու համար կարևոր են նաև հենց այս որակները։ Կան գերատեսչություններ, որտեղ նախագահ առաջադրելու ժամանակ մեզ համար չափազանց կարևոր է լինում ոչ միայն այն, թե ինչպիսի մասնագիտական որակներ ունեցող թեկնածու ենք առաջադրում, այլև կարևոր է այդ թեկնածուի հանրային ընկալումն ու մեր ընդդիմադիր գործընկերների կարծիքը։ Ինձ համար շատ ուրախալի էր տեսնել, թե ինչպիսի կառուցողական մթնոլորտում էր ընթանում հարցուպատասխանը»,- ասաց Լիլիթ Մակունցը։

Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված է միայն Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Նրան այդ պաշտոնում ընտրելու համար առաջարկ է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությունը։ Ընտրությունն անցկացվելու է Ազգային ժողովում` փակ և գաղտնի քվեարկությամբ։

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում