Կառավարությունում քննարկվել են սոցիալական և տնտեսական աջակցության նոր միջոցառումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման ուղղությամբ անելիքների քննարկումները։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապրիլի 15-ին կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետ Փաշինյանին զեկուցվել է հաստատված 12 միջոցառումների ընթացիկ արդյունքների մասին։ Նշվել է, որ բոլոր ծրագրերի մասով արձանագրվում է դրական դինամիկա, հայտերի հավաքագրման գործընթացը շարունակվում է, հաստատված դիմումների հիման վրա տրամադրվում է նախատեսված տնտեսական և սոցիալական օժանդակությունը: Իրականացվում է նաև շահառուների տվյալների բազաների թվայնացում։ Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին շարունակել ուշադրության կենտրոնում պահել միջոցառումների կատարումը՝ կարևորելով նաև թվայնացման աշխատանքների պատշաճ իրականացումը, քանի որ թվային օրակարգը կառավարության առաջնահերթություններից է։

Խորհրդակցությանը ներկայացվել են սոցիալական և տնտեսական աջակցության նոր գաղափարներ։ Մասնավորապես, քննարկվել է 8-րդ միջոցառման շահառուների ցանկում ևս մի քանի ոլորտների աշխատակիցներին ներառելու առաջարկը, արծարծվել է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված շահառու ընտանիքներին ևս որոշակի չափով աջակցություն տրամադրելու հարցը:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին լրամշակել առաջարկները և ներկայացնել հաստատման։

Տնտեսական օժանդակության նոր միջոցառումների համատեքստում քննարկվել է տնտեսվարողներին խրախուսելու նոր գործիքների կիրառման հարցը։ Անդրադարձ է եղել հարկային վարչարարության գործիքակազմի բարելավմանը, թեմայի առնչությամբ ներկայացվել են մի շարք դիտարկումներ և առաջարկներ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցը պետք է դիտարկել ինստիտուցիոնալ կարգավորումների փոփոխման և երկարաժամկետ կիրառման տեսանկյունից՝ հաշվի առնելով հարկային կարգապահության պահպանման կարևորությունը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներին՝ համատեղ քննարկել և ներկայացնել փոխհամաձայնեցված տարբերակ։

Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաև պետություն-մասնավոր գործընկերության ներքո ենթակառուցվածքային ծրագրերի հեռանկարները, որոնք ուղղված կլինեն տնտեսական աճի ապահովմանը։

Հայերեն Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում