Համարվում ենք այն երկրի քաղաքացի, որտեղ մեր իրավունքները լիովին պաշտպանված են. ՀՀ ԱԺ եզդի պատգամավոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում է, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար չվճարվող արձակուրդի հնարավորություն տրվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաքոյանը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ ապրիլի 15-ի նիստում:

Նա նախ շնորհավորական ուղերձով դիմեց իր ժողովրդին, որն այս օրերին նշում է Տարեգլխի չորքեքշաբթին՝ Ամանորը: «Հայոց ցեղասպանությունից գրեթե 100 տարի անց 21-րդ դարի սկզբին եզդիներն իրենց բնօրրանում ցեղասպանվեցին: Մենք ապրում ենք բուռն հակասական շրջանում, ցավոք 21-րդ դարում դեռ մեզ՝ եզդիներիս սպանում են ազգային պատկանելիության և կրոնի համար: Սակայն այս համատեքստում ես և Հայաստանում ապրող բոլոր եզդիները հպարտանալու մի մեծ առիթ ունենք, ապրում և համարվում ենք այն երկրի քաղաքացիներ, որտեղ մեր իրավունքները լիովին պաշտպանված են, մեր կյանքն այստեղ գերագույն արժեք է»,-ասաց նա:

Բաքոյանը ԱԺ ամբիոնից եզդիերեն խոսք ուղղեց ողջ աշխարհի եզդիներին: Նա վստահեցրեց, որ իր օրինաստեղծ գործունեությամբ հնարավորինս օգտակար կլինի Հայաստանի եզդիական համայնքին: Այնուհետև պատգամավորը ներկայացրեց իր հեղինակած օրենքի նախագիծը: «Առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ հինգերորդ կետով, այն է՝ ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար ոչ ավելի քան, տարեկան 4 օր չվճարվող արձակուրդ տրամադրել»,-ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը Գևորգ Պետրոսյանը նշեց, որ մասնավոր ոլորտում աշխատելու փորձ ևս ունի և չի հիշում մի դեպք, երբ, օրինակ, ազգությամբ եզդի աշխատակիցը դիմի իր ազգային, տոնական օրերի կապակցությամբ տվյալ օրը աշխատանքի չներկայանալու համար և մերժում ստանա: Նախագծի նպատակն ինքնին հասկանալի է: «Բայց նախագծով մի տեսակ վատթարացվող վիճակ է սահմանվում: Փաստորեն, այն ժամանակ, երբ մեր հարգարժան եզդի ընկերները կարողանում էին վճարովի հիմունքներով այդ օրն օգտվել իրենց տոներին մասնակցելու իրավունքից, այս նախագծով ստացվում է, որ, փաստորեն, իրենք զրկվելու են այդ օրերի աշխատավարձից»,-ասաց Պետրոսյանն ու հետաքրքրեց, թե արդյոք նախագիծը քննարկե՞լ է համայնքի աշխատող անձանց հետ:

Բաքոյանն արձագանքեց՝ նախագիծը չի վերաբերում միայն եզդիական համայնքին: Անդրադառնալով ազգային տոների համար աշխատանքի չներկայանալուն խոչընդոտելու դեպքերին՝ նա նշեց, որ անձամբ իր հետ պատահել է նման դեպք պետական համակարգում աշխատելիս: Նա շեշտեց՝ ընդհանուր առմամբ հայերի եղբայրական վերաբերմունքն ակնհայտ է, բայց, օրենքով կարգավորումը կարևոր համարեց:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը