Հասարակական

Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում զեղչել ուսանողների ուսման վճարի 25 տոկոսը

2 րոպեի ընթերցում

Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում զեղչել ուսանողների ուսման վճարի 25 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կառավարությանը կոչ է անում Հայաստանում արտակարգ դրության պայմաններում զեղչել ուսանողների ուսման վարձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զոհրաբյանը այս մասին ասաց ԱԺ ապրիլի 15-ի նիստում:

«Կառավարության ուշադրությունն եմ հրավիրում: Ինձ դիմել են բուհերի բազմաթիվ ուսանողներ, որոնց խնդրանքը մեկն է, որ այս ֆորսմաժորային իրավիճակում ուսման վարձը առնվազն 25 տոկոսով զեղչվի: Մենք ճանապարհային քարտեզ ենք մշակել, միջոցառումների ցանկ ենք ձեռնարկել սոցիալապես տարբեր թիրախների համար և լավ ենք արել: Բայց կարծում եմ, որ միջոցառումների մի փաթեթ էլ պետք է նախատեսվի ուսանողների համար: Ուսանողների ծնողների գերակշիռ մեծամասնությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով զրկված է աշխատելու հնարավորությունից և չի կարողանալու ուսման վարձը վճարել»,-ասաց նա:

Նա նշեց, որ ինքը որպես պատգամավոր այդ առաջարկը գրավոր կներկայացնի:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում