Վարչապետի մոտ քննարկվել է ավարտական և ընդունելության քննությունների կազմակերպման գործընթացը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ: Նշվել է, որ այն մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք երկրների փորձը:

Ծավալված քննարկման արդյունքում վարչապետը հանձնարարել է ներկայացնել կառավարության որոշման նախագիծ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել ուսանողների վարձրավճարների հետ կապված խնդրին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է այն ուսանողներին աջակցություն ցուցաբերելու կարևորությունը, որոնք ունեն ուումնառության բարձր մակարդակ: Այս հարցի վերաբերյալ ևս հանձնարարվել է ներկայացնել միջոցառումների ծրագիր:

Մտքեր են փոխանակվել նաև աշակերտներին պլանշետներով ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքների շուրջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է գործընթացի համապարփակ կազմակերպումը և ԿԳՄՍ և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններին հանձնարարել ներկայացնել պլանշետների արտադրության կազմակերպման ծրագիր, որը ոչ միայն ստեղծված իրավիճակում լուծում կառաջարկի, այլ յուրաքանչյուր տարի աշակերտներին կապահովի պլանշետների անհրաժեշտ խմբաքանակով:

Հայերեն Français

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում