Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը միացել է #ՇնորհակալությունԲուժաշխատող մարտահրավերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը, որն ամիսներ առաջ փայլուն ելույթ ունեցավ Դրեզդենի ամենամյա օպերային բալի բացման արարողությանը, միացել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի #ՇնորհակալությունԲուժաշխատող մարտահրավերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում տեսանյութ է զետեղել, որում ասում է, որ ընդունում է Ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավիրյալ ֆագոտահար Անդրեյ Շամիդանովի մարտահրավերն ու միանում է #ՇնորհակալությունԲուժաշխատող մարտահրավերին:
«Ես այժմ Ուկրաինայում եմ և տանն եմ: Դու նույնպես մնա տանն ու այդպիսով պաշտպանիր սիրելիներիդ և ցույց տուր երախտագիտությունդ բուժաշխատողին»,-նշում է Մանթաշյանն ու օպերային կատարում նվիրում բուժաշխատողներին:
Նա մարտահրավերը է նետում հայ օպերային երգչուհի Լիանա Ալեքսանյանին:
#ՇնորհակալությունԲուժաշխատող մարտահրավերը նախաձեռնել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ փորձելով այս օրերին յուրովի երախտագիտություն հայտնել բժշկական ոլորտի ներկայացուցիչներին:
Մարտահրավերին միացել են երաժիշտներ Սևակ Ավանեսյանը, Միքայել Նավասարդյանը, Սիմոն Տռպչեսկին, Անդրեյ Շամիդանովը և այլք:
Անժելա Համբարձումյան