Վրաստանում արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 10-ը
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 10-ը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1012158.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 10-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում է «Ren.tv»-ն: Արտակարգ դրության ռեժիմի ժամկետի երկարաձգման մասին ճեպազրույցում հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Ապրիլի 15-ից Վրաստանի 4 խոշոր քաղաքների, այդ թվում, Թբիլիսիի, մուտքն ու ելքը կփակվի:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։