Մեծ թատրոնն առցանց հեռարձակում է «ոսկե ֆոնդի» ներկայացումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես աշխարհի տարբեր երկրներում գործող մշակութային կառույցները, այնպես էլ Մոսկովյան Մեծ թատրոնը կորոնավիրուսի տարածման պատճառով գործունեություն է ծավալում վիրտուալ տիրույթում: Թատրոնը «YouTube»-ի իր պաշտոնական էջում հեռարձակում է «ոսկե ֆոնդի» ներկայացումները, որոնք կարճ ժամանակահատվածում մեծ լսարան են հավաքել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 15-ին արվեստասերները կարող են դիտել «Կորսար», ամսի 18-ին՝ «Սպարտակ» բալետային ներկայացումները:

Ապրիլի 21-ին կհեռարձակվի Մեծ թատրոնի օպերային մենակատարների համերգը, ապրիլի 25-ին կցուցադրվի «Մեր ժամանակների հերոսը» բալետը, ամսի 29-ին՝ «Կատերինա Իզմայլովա» օպերան:

Մայիսին նույնպես հետաքրքիր ներկայացումներ են սպասվում: Ամսի 7-ին կհեռարձակվի «Դոն Կիխոտ» բալետը, իսկ մայիսի 11-ին՝ «Սադկո» օպերան:

Ներկայացումները կհեռարձակվեն Ռուսաստանի ժամանակով ժամը 19:00-ին: Յուրաքնաչյուր բեմադրության ցուցադրումից հետո այն հասանելի կլինի 24 ժամվա ընթացքում:

Թատրոնի «YouTube»-ի պաշտոնական էջում գրառում է զետեղվել այն մասին, որ «Большой online» նախագծի առաջին վեց հեռարձակումը երկու շաբաթվա ընթացքում 6,5 մլն դիտում է ունեցել: Ներկայացումները վայելել են արվեստասերներ աշխարհի 134 երկրից:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում