Անհատ ձեռնարկատերերին աջակցելու 457 հայտից հաստատվել է 70-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ՝ անհատ ձեռնարկատերերին աջակցելու ծրագրով 457 հայտ է ստացվել արդեն, որից 70-ը հաստատվել են, վարկերը ստացման փուլում են: Այդ մասին կառավարության արտահերթ նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Երրորդ ծրագիրը նախատեսված է փոքր բիզնեսի համար, չափանիշներ են, որ կազմակերպությունները պետք է 2019-ին ունեցած լինեն 24-500 մլն դրամ շրջանառություն, չունենան վատ վարկային պատմություն, հարկերը վճարած լինեն ժամանակին, գործեն մշակվող արդյունաբերության, զբոսաշրջությանն առնչվող ծառայությունների և սպասարկման որոշ ծառայությունների բնագավառում: Արդեն ստացվել է 457 հայտ, դրանց զգալի քանակը եղել են ոլորտին չհամապատասխանող՝ ավելի քան 257 դիմումներ: Դիտարկված չափորոշիչներին բավարարող հայտերի քանակը եղել է 70, որոնք արդեն բավարարված են և գտնվում են ֆինանսական կազմակերպություններում՝ բավարարման նպատակով: Վարկի ընդհանուր գումարը 563 մլն դրամ է: Դատելով դիմումների քանակից՝ մենք կարծում ենք, որ այս շաբաթվա վերջին այս թիվն առնվազն կրկնապատկված կլինի: Այսինքն՝ այս շաբաթվա վերջին արդեն փոքր բիզնեսի համար 1 մլրդ դրամ հասանելի վարկային միջոցներ կունենանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ