Անհատ ձեռնարկատերերին աջակցելու 457 հայտից հաստատվել է 70-ը
2 րոպեի ընթերցում

«Երրորդ ծրագիրը նախատեսված է փոքր բիզնեսի համար, չափանիշներ են, որ կազմակերպությունները պետք է 2019-ին ունեցած լինեն 24-500 մլն դրամ շրջանառություն, չունենան վատ վարկային պատմություն, հարկերը վճարած լինեն ժամանակին, գործեն մշակվող արդյունաբերության, զբոսաշրջությանն առնչվող ծառայությունների և սպասարկման որոշ ծառայությունների բնագավառում: Արդեն ստացվել է 457 հայտ, դրանց զգալի քանակը եղել են ոլորտին չհամապատասխանող՝ ավելի քան 257 դիմումներ: Դիտարկված չափորոշիչներին բավարարող հայտերի քանակը եղել է 70, որոնք արդեն բավարարված են և գտնվում են ֆինանսական կազմակերպություններում՝ բավարարման նպատակով: Վարկի ընդհանուր գումարը 563 մլն դրամ է: Դատելով դիմումների քանակից՝ մենք կարծում ենք, որ այս շաբաթվա վերջին այս թիվն առնվազն կրկնապատկված կլինի: Այսինքն՝ այս շաբաթվա վերջին արդեն փոքր բիզնեսի համար 1 մլրդ դրամ հասանելի վարկային միջոցներ կունենանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: