ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի oլիմպիական խաղերի հետաձգումը Միջազգային օլիմպիական կոմիտեի վրա կնստի մի քանի հարյուր միլիոն դոլար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտարարել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: «ՕԽ տեղափոխությամբ ֆինանսական կորուստը դեռևս վերջնական հաշվարկի կարիք ունի: Սակայն այն ՄՕԿ-ի վրա կնստի մի քանի միլիոն դոլար»,-ասել է Բախը:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը