Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը հասել են 266-ի. ՌԻԱ Նովոստի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը հասել են 266-ի, բուժվել են 67-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին տվյալները հրապարակվել են հիվանդությունների մոնիտորինգի հատուկ կայքում:

«Հաստատված դեպքերի թիվը 266 է, 67 քաղաքացի առողջացել է, մահացության դեպքերը 3-ն են: Կարանտինի ռեժիմի մեջ է գտնվում 4 հազար 872 մարդ»,- ասված է կայքում:

Վրաստանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի բռնկման պիկը սպասում է ապրիլի երկրորդ կեսին:

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Վրաստանի իշխանությունները մինչև ապրիլի 21-ը հայտարարել են արտակարգ դրություն, ինչպես նաև երկրում սահմանվել է կարանտին և պարետային ժամ՝ տեղական ժամանակով երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 6:00-ն: Արգելքներ են մտցվել հասարակական տրանսպորտի աշխատանքում, այդ թվում՝ մետրոյի: Արգելվում է թեթև մարդատար ավտոմեքենաներով 3 հոգուց ավելի մարդ տեղափոխելը: 70 տարեկանից բարձր քաղաքացիներին արգելված է տանից դուրս գալ, եթե չեն գնում մոտակա խանութ կամ դեղատուն:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջինգրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

Հայերեն Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը