Վարչապետի մոտ քննարկվել է մի քանի ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական կառավարման համակարգում, առողջապահության և աշխատանքի ու սոցիալական ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը:

Մասնավորապես, զեկուցվել է, որ 2016 թվականից ընթացքի մեջ գտնվող Պետական հատվածի արդիականացման 3-րդ վարկային ծրագրի նպատակն է էլեկտրոնային կառավարման համակարգի, ինչպես նաև թվայնացման գործիքների ներդրումը պետական կառավարման ոլորտում, ինչը կնպաստի վերջինիս արդյունավետության բարձրացմանը: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2022 թվականին: 21 մլն դոլար վարկային միջոցից տեղաբաշխվել է 11 մլն դոլարը, իսկ ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել 8,3 մլն դոլարի ծրագիր:

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առողջապահության ոլորտում «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրով» իրականացվում են բժշկական կենտրոնների կառուցման, տեխնիկական միջոցների համալրման, պոլիկլինիկաներում սքրինինգային հետազոտությունների իրականացաման միջոցառումներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է առաջիկայում ամփոփել Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման մրցույթը, որից հետո շինարարական աշխատանքները կմեկնարկեն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում գործող վարկային ծրագրի շրջանակում հանրապետությունում կառուցվում են ինտեգրված կենտրոններ: Արդեն իսկ կառուցվել է նման 27 կենտրոն, 11-ի աշխատանքներն ընթացքի մեջ են: Եվս 25 կենտրոն կկառուցվի մինչ 2023 թվականը:

Վարչապետը կարևորել է վարկային ծրագրերի արդյունավետ և ժամանակին իրականացումը ու տվել կոնկրետ հանձնարարականներ:

Հայերեն Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում