Oնլայն Ռոքեթ վարկ՝ հրթիռային արագությամբ IDBank-ից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDBank-ը գործարկել է «Ռոքեթ վարկ» ծառայությունը, որը հնարավորություն կտա առանց տնից դուրս գալու հրթիռային արագությամբ ստանալ մինչև 5 մլն ՀՀ դրամ վարկ։ Ծառայությունը հասանելի է ինչպես IDBanking.am առցանց հարթակի, այնպես էլ Idram հավելվածի միջոցով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին IDBank-ի հաղորդակցման բաժնից, ցանկացած պահին, ցանկացած վայրից անհրաժեշտ է ընդամենը կատարել մի քանի պարզ քայլ, և վարկի գումարը Ձեր հաշվին է․ չկան թաքնված միջնորդավճարներ, վարկի գումարը կարելի է փոխանցել ցանկացած այլ հաշվի կամ քարտի։

Բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը նշել է, որ հաշվի առնելով ներկայիս պայմաններում թվային գործիքների և պրոդուկտների արդիականությունը այս առաջարկով Բանկը համալրել է արդեն առկա թվային գործիքակազմը։ «Բարեբախտաբար մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք հեռավար ծառայությունների ամբողջական գործիքակազմ` 250-ից ավելի ծառայությունների դիմաց վճարումներից մինչև առցանց վարկ ստանալու հնարավորություն՝ IDBanking.am առցանց հարթակի և Idram հավելվածի միջոցով։ «Ռոքեթ վարկի» առավելություններից մեկն այն է, որ անգամ չլինելով Բանկի հաճախորդ՝ Idram հավելվածի միջոցով վարկի հայտը ներկայացնելու գործընթացում կարելի է անցնել լիարժեք հեռավար նույնականացում և առանց Բանկ այցելելու ստանալ վարկը։ Վարկի գումարով անմիջապես Idram հավելվածից հաճախորդները կարող են կոմունալների, բազմաթիվ ծառայությունների, օնլայն և օֆլայն խանութներում հեռավար վճարումներ, խանութներում ապրանքների և ծառայությունների դիմաց՝ QR և NFC վճարումներ կատարել»,- նշել է Տաթևիկ Հովհաննիսյանը։

«Եթե դեռևս չունեք Idram հավելված, ապա ներբեռնեք այն App Store-ից կամ Google Play-ից և օգտվեք հեռավար ամբողջական գործիքակազմից։ #մնատանը, իսկ եթե գումար է անհրաժեշտ օգտվիր IDBank-ի ակնթարթային «Ռոքեթ» վարկից անմիջապես Idram հավելվածից։

«Ռոքեթ վարկի» վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն English Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին