ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հնարավոր են համարում, որ կորոնավիրուսը կարող է ազդել նաև հաջորդ տարի կայանալիք խաղերի վրա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կազմկոմիտեի ղեկավարությունն այն կարծիքին է, որ ոչ մեկը չի կարող հստակ ասել, թեմինչ մյուս տարի հնարավոր կլինի վերահսկել վիրուսի տարածումը, բայց կազմակերպիչները շարունակում են նախապատրաստական աշխատանքները:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: