Հովհաննես Թումանյանի թանգարանը կներկայացնի գրողի ընտանիքի նախընտրած ուտեստների բաղադրատոմսերը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի թանգարանը ապրիլի 10-ից տալիս է «Թումանյանների խոհանոցում» ծրագրի մեկնարկը, որի շրջանակում և՛ մեծահասակները, և՛ փոքրիկները կարող են ծանոթանալ ամենայն հայոց բանաստեղծի և նրա ընտանիքի անդամների նախըտրած ճաշատեսակներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թանգարանը յուրաքանչյուր ուրբաթ կներկայացնի Թումանյանների սիրած ուտեստները՝ պատրաստման նրբություններով:
«Ծրագրին հետևողները կարող են ձեռք բերել անհրաժեշտ բաղադրիչները, պատրաստել, գեղեցիկ ձևավորել և մատուցելիս էլ չմոռանալ «մի պտղունց սեր» ավելացնել:
Փորձե՛ք և կհամոզվե՛ք, որ թումանյանական ճաշատեսակները, դառնալով ձեր խոհանոցի մի մասը, կգոհացնեն նույնիսկ ամենանրբաքիմք ու խստապահանջ գուրմաններին»,-նշվում է թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում տարածած հաղորդագրությունում:
Հետաքրքրասերները կարող են տեսագրել պատրաստման գործընթացը, ավարտելուց հետո լուսանկարել և ուղարկել թանգարան:
Հնարավոր է՝ մասնակիցներից որևէ մեկն արժանանա թանգարանի պատրաստած մրցանակին:
«Թումանյանների խոհանոցում» ծրագրից բացի, թանգարանն իրականացնում է մի շարք այլ հետաքրքիր նախաձեռնություններ, ինչպիսիք են՝ «Տուն, թեյ, գիրք», «Թանգարանիցտուննամակագրություն», «Կտորմըհումոր»կոմիքսներիառցանցփառատոն, «Արիծանոթանանք» ծրագրերը, որոնց մասին մանրամասներ կարող եք իմանալ Հովհաննես Թումանյանի թանգարանի պաշտոնական էջում:
Անժելա Համբարձումյան