«Московский комсомолец»-ը Հայաստանի կենսաբանական լաբորատորիաների մասին կեղծ լուրեր է տարածում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական «Московский комсомолец»-ը նախօրեին անդրադարձել էր Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներին՝ շրջանառության մեջ դնելով բազմիցս հերքված մի շարք ապատեղեկատվություններ։

Լրատվամիջոցը հռետորական հարցադրում է անում՝ «ինչո՞ւ են ԱՄՆ զինվորական վիրուսոլոգներն իրենց ուսումնասիրություններն իրականացնում Հայաստանում»։ Այնուհետև ինքն էլ պատասխանում է, որ այդ լաբորատորիաներում իրականացվում են այնպիսի փորձարկումներ, որոնք հակաօրինական են Միացյալ Նահանգներում և ավելի «անվտանգ է» դրանք իրականացնել Հայաստանում։ Սեփական ենթադրությունը առավել սարսափեցնող դարձնելու համար՝ հեղինակը նշում է, որ «վտանգավոր վիրուսները մի օր կարող են դուրս գալ լաբորատորիաներից և վարակել հայ ժողովրդին»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է փաստեր՝ Հայաստանում գործող լաբորատորիաների մասին, որոնք համառորեն անտեսվել են նյութի հեղինակի կողմից։

  1. Լաբորատորիաները ամերիկյան չեն

Կարևոր է արձանգրել, որ այս լաբորատորիաները պատկանում են բացառապես Հայաստանի Հանրապետությանը, դրանք գտնվում են ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության ներքո, հանդիսանում են «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ և կոչվում են «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»։ Որևէ այլ պետություն կամ պետական կառույց ազդեցութուն չունի ո՛չ դրա գործունեության, և ո՛չ էլ կառավարման վրա։

  1. Լաբորատորիաներում չկան ո՛չ ամերիկացի զինվորականներ, ո՛չ էլ ԱՄՆ-ից ժամանած բժիշկ-մասնագետնտեր

Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներում աշխատում են բացառապես հայ մասնագետներ։ Լաբորատորիաների աշխատանքում ներգրավված չեն Միացյալ Նահագներից եկած ռազմական վիրուսոլոգներ կամ սովորական բժիշկներ։ ԱՄՆ-ի որևէ ներկայացուցիչ լաբորատորիաներում չկա։

Հատկանշական է, որ այս կեղծիքը պարբերաբար հերքվել է տարբեր մակարդակներով, սակայն որոշ շրջանակներ, միտումնավոր անտեսելով դրանք, շարունակում են ենթադրության վրա հիմնված պնդումներ անել։

  1. Լաբորատորիաները աջակցություն են ստացել նաև Ռուսաստանի Դաշնության կողմից

«Ռեֆերենս լաբորատոր կենտրոնը» աջակցություն է ստացել նաև ՌԴ կառավարության կողմից։ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսատեխնիկական աջակցություն ցուցաբերելու համաձայնագրով Ռուսաստանի դաշնության կողմից ստացել է թվով 14 տարբեր տեսակի սարքավորումներ, կահույք և նույնիսկ կահավորված երկու շարժական լաբորատորիաներ։

  1. Ռուսաստանի մասնագետները այցելել են լաբորատորիաներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձել է այս հարցին, նշելով, որ լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են և չունեն որևէ ռազմական նշանակություն։ Ավելին, վարչապետի հրահանգով ռուս մասնագետները հնարավորություն են ստացել այցելելու լաբորատորիաներ և համոզվելու դրանում։

2019 թվականի հոտեմբերի 29-ին ռուսական «Կոմերսանտ»-ին տվածհարցազրույցումՓաշինյանը նշել էր. «Անցյալ տարի իմ անձնական հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ տրվեց այցելել այդ օբյեկտներ՝ համոզվելու, որ դրանք որևէ սպառնալիք չեն պարունակում Ռուսաստանի համար: Դրանք ընդհանրապես չունեն ռազմական նշանակություն։ Սրանք կենսաբանական լաբորատորիաներ են, որոնք օգտագործվում են զուտ բժշկական նպատակներով: Կարծում եմ՝ մեր ռուս գործընկերները համոզվեցին դրանում»։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հավելում է նաև, որ լաբորատորիաներում չեն իրականցվում այնպիսի բարդ փորձարկումներ, որոնք կարող են հանրային վտանգավորություն ունենալ, հիմնարկները ունեն 2-րդ աստիճանի անվտանգություն, իսկ կողմնակի անձնաց մուտքը կարող է իրագործվել բացառապես հատուկ թույլտվությամբ։

Հայերեն Русский

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը