Պարենային որոշ ապրանքների և բժշկական նշանակության պարագաների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ ապրիլի 3-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստիN 33 որոշմամբհաստատվել է կրիտիկական ներմուծման ապրանքները ցանկը, որոնց նկատմամբ սակագնային արտոնություն է սահմանվում 2020 թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ` երրորդ երկրներից ԵԱՏՄ երկրներ ներմուծելիս մաքսատուրքերից ազատման տեսքով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ցանկում ներառվել են մի շարք գյուղատնտեսական եւ պարենային ապրանքներ, մասնավորապես՝ կարտոֆիլ, սոխ, սխտոր, կաղամբ, գազար, պղպեղ, տարեկան, բրինձ, հնդկաձավար, հյութեր եւ մանկական սննդի համար պատրաստի մթերքներ, ինչպես նաև որոշ դեղամիջոցներ եւ բժշկական նշանակության պարագաներ:
«Որոշումն արդեն ուժի մեջ է մտել և տարածվում է որոշման հավելվածում նշված ցանկի ապրանքների վրա:
Ուժի մեջ է մտել նաև34 N որոշումը, որով ընդլայնվել է ս.թ. մարտի 16-իորոշմամբհաստատված մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծվող անհատական պաշտպանության միջոցներ, ախտահանման միջոցներ, առանձին բժշկական սարքավորումներ և նյութեր ներառող ապրանքների ցանկը, որոնց ներմուծման մաքսատուրքը զրոյացվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։